Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սուրբ Մաշտոցի գործը նսեմացնելը նիկոլական ստոր քարոզչության հնարք է

Սուրբ Մաշտոցի գործը նսեմացնելը նիկոլական ստոր քարոզչության հնարք է
09.07.2025 | 18:38

Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը:

Ոմն պրոֆեսորի, որը երբեք չի զբաղվել միջնադարի պատմության, առավել ևս՝ մաշտոցյան ու նախամաշտոցյան գրային համակարգերի հետազոտմամբ, նիկոլապետպատվերի շրջանակներում ռեկտորը հանձնարարել է Մեսրոպ Մաշտոցի գործը նսեմացնող «գիրք» գրել՝ ակնհայտ անհիմն ու մտացածին «փաստարկներով» ու ենթադրություններով:

Սուրբ Մաշտոցի գործը նսեմացնելը նիկոլական ստոր քարոզչության հնարք է, որն ունի մեկ նպատակ՝ վարկաբեկել Եկեղեցուն, վարկաբեկել հայկական ինքության հենասյուներն ու մեր պատմությունը՝ իրական պատմությունը:

Մասնագիտական ու տարրական բարոյականության նորմերը վաղուց մոռացած ռեկտորը նիկոլապետպատվերի արգասիքը նաև տարածում է ԵՊՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ արած էժան գործի մասին հրապարակային զեկուցագիր ներկայացնելով Նիկոլին, Սուրեն Սյունուն ու ազգադավ խմբակի մյուս անդամներին:

Իսկ ոմն պրոֆեսորը մտել է նիկոլապետպատվերի տակ, որովհետև նման աղբարտադրությամբ զբաղվելուն դժվար թե համաձայնվեր այլ մեկը, եթե ոչ ԵՊՀ գնումների վարչության պետի հայրը:

Երևի կռահում եք, թե ինչն է ռեկտորին ու միլիարդավոր դրամների գնումներ անողին միավորում ու նաև ինչից կարող էին սույն պարոնայք վախենալ, եթե ինչ-որ կերպ փորձեին խուսափել Նիկոլի հակաեկեղեցական պիղծ գործունեությանը մասնակցելուց:

Նաև չափազանց ուշագրավ է այն, որ ամբողջ Հայոց պատմության ընթացքում Հայ Եկեղեցու և Հայ Եկեղեցու թողած հոգևոր-մշակութային ժառանգության դեմ նիկոլավարի գործել են մեկ էլ 1920-1930-ականների բոլշևիկները:

Ուստի պատահական չէ, որ այս պրոֆեսորի սեղանին «Краткий курс истории ВКП(б)» գիրքն է:

Դժվար է հավատալ, բայց հենց այդ գիրքն է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ